▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի առաջարկն անգամ քննարկման ենթակա չէ․

«Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։

Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջեւ, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որեւէ կապ չունեցող արժեքներ։

Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության եւ բացասական լիցքերի պարպման, իրենք որեւէ զիջման պատրաստ չեն։

Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որեւէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները եւ ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին