▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափն անցել ենք.զինծառայողը ստանում է 5-ապատիկ ավել թոշակ.Հրանտ Բագրատյան

«Բանակի կարիքներն իրոք շատ են, բայց ես ուզում եմ հասկանալ, թե սահմանը որտեղ է: Սովորական զինծառայողը ստանում է 5-ապատիկ ավել թոշակ, քան ժամանակին ԱԺ-ում նախագահ կամ վարչապետ, նախարար աշխատած մարդը: Իմ կարծիքով՝ չափն անցել ենք: Ամեն մի երկիր, որն ունի պաշտպանության խնդիր, առաջնային է համարում զինծառայողներին, բայց կա առաջնայնության աստիճան: Եթե մարդը կյանքը վտանգելով առողջությունը կորցրել է, մենք պետք է բուժենք նրան, բայց ես ուզում եմ հասկանալ, թե այդ սահմանն որտեղ է: Գուցե գտնեինք կազմակերպման այլ ձև: Տնտեսության մյուս հատվածները շատ աղքատ են: Արդյունքում ստանում ենք քիչ թե շատ որակավորված աշխատողներ բանակում և վատ որակավորված պետական ապարատ, որն իրեն ճնշված է զգում»,-խոսքն ուղղելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ խորհրդրանում տարբեր ձևաչափերով քննարկումների ժամանակ անդրադարձ լինում է այդ խնդիրներին:

«Մեր երկրի համար պաշտպանությունը և անվտանգությունը առաջնային է»,-ասաց  Կորյուն Նահապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին