Չալաբյանը փակագծերը չի բացում
Մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ, հանդես գանք միասնական ճակատով, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում և կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, «ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի ներկայացման շնորհանդեսին հայտարարեց համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Իրավունք չունեմ այսօր փակագծերը բացել»,-ասաց Չալաբյանն ի պատասխան հարցի, թե որ ուժերի հետ են համագործակցելու։
***
Բացառում ենք համագործակցությունը ՀՀ գործող իշխաննությունների, նրանց արբանյակների` օրինակ` «Հանրապետություն» կուսակցության, ինչպես նաև նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի հետ. Ավետիք Չալաբյան
Նախընտրական փուլում «ՀայաՔվեն» չի համագործակցի նաև Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ։


