ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել
Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։
Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը (տեսանյութ 1), որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։
Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։
Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։ Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։
Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը (տեսանյութի 2-րդ մաս) և արագ հեռացել հյուրանոցից։ ԱԱԾ և իրավապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար։
Եվս մեկ անգամ հորդորում ենք իրավապահներին ու ԱԱԾ-ին մնալ իրենց գործառույթների սահմաններում և չդառնալ Նիկոլ Փաշինյանի բութ գործիքը։
Տավուշը Հանուն Հայրենիքի ՖԲ էջից
***
AntiFake.am-ի աղբյուրները հայտնում են, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին հարկի առաստաղը ծակող և լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունը Էլեն Աղասյան է:
Նա օգտահաշիվ է ունեցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն բարձրացած աղմուկից հետո ջնջել է օգտահաշիվը:
Էլեն Աղասյանը ներկայանում է որպես պաշտպանության նախարարության աշխատակից։