▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոյբոյի դեղ ա, ժուկի դեղ ա, սրսկում ենք` միջատին էլ չի սատկացնում.Գյուղացիները դժգոհում են.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` գյաղիցիներն ահազանգում են` նշելով, որ թունաքիմիկատներն իրենց չեն արդարացնում:

Արարատի մարզի Խաչփար համայնքի հողագործ Ժորա Հովհաննիսյանի համար թունաքիմիկատների որակն ամենացավոտ հարցերից մեկն է։

Նա նշել է, որ թունաքիմիկատների մեծ մասն անհայտ ծագման են և անորակ։ Բույսին զանազան միջատներից պաշտպանելու համար թունաքիմիկատ է սրսկում, բայց արդյունքից գոհ չէ. «Բոյբոյի դեղ ա, ժուկի դեղ ա, սրսկում ենք, իսկի միջատին չի սատկացնում, կամ սրսկած կամ չէ՝ տարբերություն չկա» – նկատում է գյուղացին։ Նրա խոսքով՝ իրենք թանկ ու կրակ թունաքիմիկատ են գնում, սակայն օգուտ չեն ստանում, փոխարենը վաճառքի կենտրոնում պարտքեր են կուտակում. «Պարարտանյութն էլ, եթե Ռուսաստանի արտադրանք է, լավն, եթե Վրաստանից է՝ անորակ է», – ասել խաչփարցի հողի մշակը և հավելել՝ չէ, հիմա նորմալ բուժանյութ չկա։

Թունաքիմիկատներն իսկական գլխացավանք են դարձել հայանիստցի Սվետլանա Մակունցի համար։ Նա դժգոհել է՝ հաճախ թունաքիմիկատը նախատեսվածի փոխարեն հակառակ արդյունքն է տալիս. «Լվիճների դեմ դեղ եմ առել ու բադրջանին սրկսել, լվիճները չսատկեցին, մենակ բադրջանի թևերը չորացան», – նշել է նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին