▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիայի հաջողության գրավականը միասնություն էր

Բաղրամյան պողոտայում օրեր շարունակած անցկացված բողոքի ակցիայի հաջողության գրավականը միասնություն էր: Երբ բոլորը մի մարդու պես, կազմակերպված ձևով առաջ էին տանում իրենց պահանջները: Ու շարժումը մարեց էն պահից, երբ սկսեցին ձևավորվել մանրումիջին խմբեր, որոնցից յուրաքանչյուրը իր առանձին օրակարգն ու նպատակն ուներ:

Երեկ 50 հոգով «Ոչ թալանին» էր ամեն խաչմերուկին 10 րոպեանոց նստացույց անում ու ջրցան պահանջում, էսօր էլ Սանասարյանն ու Անդրեասն են 20 հոգով «հուժկու երթ» անցկացնում դեպի ՀՀԿ գրասենյակ՝ նամակ փոխանցելու: 

Ու ոչ մի խմբավորման մեջ էն վճռական երիտասարդյությունը չկա, հոգնած դեմքեր են, որոնց մի մասը քաղաքական վերակենդանցման հույս ա փայփայում սրտի խորքում, մյուս խմբավորման դեպքում էլ գրանցած հաջողությունն ա վզներով ընկել:

Մոդերատոր Մոդերա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին