▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարեւոր է 3 միավորը վաղվա խաղում. Խոակին Կապառոս

Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման նախախաղային օնլայն ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանու են լրագրողների ուղարկած հարցերին։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2),  ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0:0), պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում:

Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին