▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրաքվեի մասին

ԲՀԿ-ն՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրաքվեի մասին

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն այս մասին խոսել է խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Նշենք, որ  «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան»«Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

22.09.2020 թ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին