▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 Բելառուսի ԱԱԾ-ից պատասխանել են Վարդան Ղուկասյանին

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը  ուղիղ եթերում հրապարակել էր փաստաթուղթ, որում նշված է, որ Աննա Հակոբյանը մեկնել է Դաղստան:

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Աննա Հակոբյանը Կասպիցի չեզոք ջրերում հանդիպել է Մեհրիբան Ալիևայի հետ»,-նշել էր Վարդան Ղուկասյանը։

Դրան հաջորդել էր Նյուզպրեսս․am-ի հրապարակումն, ըստ որի Աննա Հակոբյանը չարթերային թռիչքով իսկապես թռել է Մախաչկալա, սակայն նպատակն այլ է եղել և հանդիպմանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների կանայք։

Վարդան Ղուկասյանը լրատվամիջոցներին խնդրել էր հրապարակել որևէ փաստ կամ լուսանկար, սակայն ինքն էլ անձամբ դիմել էր լրատվամիջոցի նշած երկրների իշխանություններին՝ խնդրելով հաստատել կամ հերքել լուրը։ 

Եվ ահա Վարդան Ղուկասյանը իր էջերում տեղեկացրել է՝ Բելառուսի ԱԱԾ-ից հայտնել են, որ տեղյակ չեն նշված ժամանակաշրջանում ՌԴ, ՀՀ, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների կանանց հանդիպման մասին  և որ Ալեքսանդր Լուկաշենկոյի կինն այդ ժամանակահատվածում չի լքել երկիրը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին