▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղդասարյանի «խոշոր» անհանգստությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը հայտնվել է հանրության տարբեր օղակների քննարկումների առանցքում: Ինչպես հիշում ենք, պետությունը որոշել էր քաղաքացիների 6.93 դրամ թանկացումը վերցնել իր վրա: Բացի դա, որոշվել էր չսուբսիադավորել խոշոր բիզնեսին և վերջիններս պետք է վճարեն օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր սակագնով:

Այս փաստն ակնհայտ դուր չի էկել որոշ խոշոր բիզնեսմեններին: Հետաքրքիրն այն է, որ մաշված հեղինակությունը բարձրացնելու ֆոնին այս որոշման հետ «ձեռնամարտի» է մտել նաև ՕԵԿ-ի ղեկավարը:

Բաղդասարյանի մանր ու միջին խոսափողները չեն դադարում խոսել խոշոր բիզնեսի ծախսերը չսուբսիդավորելու կործանարար հետևանքների մասին:

Բանն այն է, որ Արթուր Բաղդասարյանն ունի մի շարք բիզնեսներ և փաստացի քաղաքական գործչից բացի համարվում է խոշոր ձեռնարկատեր: Մի կողմից Բաղդասարյանը խոսում է հասարակ ժողովրդի սոցիալական խնդիրների, ծանր ապրուստի մասին, մյուս կողմից քննադատում խոշոր բիզնեսի էներգետիկ ծախսերը չփոխհատուցելու որոշումը: Հենց այստեղ առաջանում է անհասկանալի հարց: 

Մի՞թե Բաղդասարյանը չի գիտակցում որ խոշոր բիզնեսին, այդ թվում և իրեն` բյուջեի հաշվին սուբսիդավորելով, կարող է ծանրացնել բնակչության ուսերին դրված հարկային բեռը: Ի վերջո, ինչի՞ պետք է մեր` հարկատուներիս հաշվին ֆինանսավորվեն գերշահույթ հետապնդող գործարարները: Ուրիշ ժամանակ ՕԵԿ-ական պատգամավորները կատվածահար են անում ԱԺ դահլիճը՝ իրենց ազգափրկիչ կոչերով: Հետաքրիր է, Բաղդասարյանի բիզնեսների եկամուտների մասով դժգոհությունները ևս բերվելու է խորհրդարանի դահլիճ թե՞ ոչ:

Իրականում Արթուր Բաղդասարյանի նմաններին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ում հաշվին կֆինանասավորվեն իրենց բիզնեսները: Կարևորը, որ շահույթը թեկուզ չնչին, բայց ավել լինի: Սա դասական օլիգարխի մտածելակերպ է, սակայն չափազանց տգեղ է դիտվում, երբ գերշահույթի մասին մտահոգությունը ներկայացվում է քաղաքական խնդիրների համատեքստում:

Տիգրանուհի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին