▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղդասարովը նաև էժանագին խաբեբա է՝ համեստ մտավոր ունակություններով

Այս տարին ակնհայտորեն թարս էր Բաղդասարովի համար: Ֆինանսական բազմապիսի խնդիրներից, Արմավիայի սնանկ ճանաչվելուց հետո, նախկին աշխատակիցների բողոքներից զատ, Միկա Բաղդասարովը բախվել է նաև մեկ այլ խնդրի ու արդեն Ռուսաստանում...
Ռուսական dissernet.org կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները ուսումնասիրելու եւ բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «գիտական աշխատանքի» մանրամասն ուսումնասիրությունը։ 2008թ. Բաղդասարովը պաշտպանել է «Մասնավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով ատենախոսությունը եւ ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան։
Ու գուշակեք թե ի՞նչ են պարզել այս կայքի աշխատակիցները. 192 էջանոց ատենախոսության առնվազն 80 տոկոսը մեր ամենաագահ օլիգարխը բառիս բուն իմաստով կրկնօրինակել է երկու այլ ատենախոսություններից, ընդ որում, անգամ չփոխելով ստորակետները...
Այնպես որ, բացի քծիբ ու ստախոս լինելուց, բաղդասարովը նաև էժանագին խաբեբա է՝ համեստ մտավոր ունակություններով:

 

Գեղամ Ասլամազյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին