Երևանում տեղացած առատ ձյունն ու դրա հետևանքով առաջացած խցանումները չեն վրիպել նաև հայտնիների ուշադրությունից։
Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու քաղաքային խնդիրներին արագ արձագանքելով, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել մեքենայից։ Դերասանուհին չի թաքցրել իր վրդովմունքը ստեղծված իրավիճակից։
«Քաղաքը կաթվածահար վիճակում է»,– գրել է Անաիսը՝ հրապարակմանը կցելով լացող էմոջիներ։


