▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանգլադեշցի Համոյի գլուխը քոր է գալիս

«Ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող «հեղինակություններին»: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի «հնարավորությունները»: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով, կուսակցությունը որոշել է այս անգամ զգույշ գործել:

Ըստ այդմ՝ փորձում են այնպես անել, որ իրավապահ մարմինների ուշադրությունը չգրավեն՝ կալանավայրերում չհայտնվելու հեռահար նպատակով՝ ինչպես անցած խորհրդարանական ընտրություններից առաջ պատահեց նույն Բանգլադեշցի Համոյի հետ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ն նաեւ փորձում է դիմել Հայաստանից դուրս գտնվող քրեական «հեղինակությունների» օգնությանը:

Մեր տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը այս ընտրություններին որոշել է նաեւ աննախադեպ ծավալի գումար ծախսել: Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի այլ գործիչների կտրուկ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք Երեւանի ավագանու ընտրություններին մեծ ակնկալիք ունեն՝ բարձր տոկոսներ ստանալու առումով: Եթե չհաջողեն հաղթել ու քաղաքապետ ունենալ, գոնե ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենալ:
Ի դեպ, նույնպիսի մեթոդոլոգիա է պատրաստվում օգտագործել նաեւ ՀՀԿ-ն»,- գրում է «Ժամանակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին