▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.

«Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն...

Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված՝ հիմնականում կեղծ սենսացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի:

Ճռճռան վերնագրեր` «ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվեց»: Այնուհետև` «15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը» և էլի այլ պաշտոնյաներ: Հետո կգրեն, որ կալանավորվել են զորամասի ՀԱԿ-ի հերթապահը` կացարան բենզին մտցնելու փաստը չիմանալու համար, Ազատ գյուղի գյուղապետը` տան պատուհաններին ճաղավանդակներ կառուցելու համար, Վարդենիսի հրշեջ ջոհատի հրամանատարը` հրդեհը նախապես չկանխատեսելու համար, Վարդենիսի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները` տեղում գիշեր-ցերեկ հերթապահություն չկազմակերպելու համար և այսպես շարունակ: Իսկ ամենավերջում կպարզվի, որ մեղավորն այրված զինծառայողներն էին:

Որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձիք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Եվ այսպես շարունակ...

Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «հայկական ժամանակ»-ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը` պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքարում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել` վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում` վտարվելու են երկրից:

Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես` նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չեն կարող»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին