▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին. եկե՛ք Հայաստան` այստեղ ապահով է

Բաց նամակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին.

Եթե վախեցած եք ու չեք կարողանում չկատարել Ձեր վերադասի հրամանները ,ապա եկեք Հայաստան՝ այստեղ ավելի ապահով է:

Հարգելի Զաքիր Հասանով, ոչ մի խելացի հրամանատար՝ տեսնելով իր անզորությունը, չպետք է իր սեփական զինվորների կյանքի հաշվին փորձի ինքնահաստավել:
Ոչ միայն դո՛ւք, նաև Ձեր՛ իսկ «ղեկավարությունը» տեսնում եք, որ Ձե՛ր  կողմից հանձնարաված ցանկացած դիվերսիոն գործողություն ավարտվում է Ձե՛ր իսկ կողմի անմեղ զինվորների կորստով: 
Բազմիցս տեսել ու հուսով եմ հասկացել եք, որ հայկական սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա ադրբեջանական դիպուկահարների կրակոցները գնալով ոչ միայն անիմաստ, այլ նաև ծիծաղելի են դառնում՝ գյուղացիները ոչ միայն Ղարաբաղյան պատերազմի թեժ պահերին, այլ նաև այսօր, գյուղերը չեն լքելու ու խուճապի չեն մատնվելու:
Բազմիցս տեսել ու նաև քաջ գիտակցում եք, որ որքան էլ զինվեք տարբեր տեսակի հարձակվողական զենքերով, միևնույն է, Ձեր՛ զինվորների ոչ միայն գիտական, այլ նաև հոգեբանական բացը չեք կարողանալու հաղթահարել, որպեսզի երբև է օգտագործեք դրանք:
Իսկ ուսումնասիրելով հայ մարտիկների անցած ուղին ու սեփական՛ մաշկի վրա նաև զգալով Ղարաբաղյան պատերազմը, հասկացել եք,որ մեզ՛ մոտ ոչ միայն գիտական,այլ նաև հոգեբանական պահը այնքան զարգացած ու բարձր է ,որ անգամ Ձեր՛ իսկ սեփական զենքերը պատերազմի ժամանակ վերանորոգվել ու օգտագործվել է Ձեր՛ իսկ բանակի դեմ :
Թերևս մի բան նույնպես քաջ գիտակցում եք,որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի այնպիսի մարտունակ բանակ,որը ի զորու է պաշտպանել ոչ միայն ՀՀ տարածքները,այլ նաև ցանկացած ժամանակ, պաշտպանության կարող է հասնել իր եղբայր պետության՝ ԼՂՀ ժողովրդին: Այստեղ նույնպես կարծում եմ ապացույցները շոշափելի են ու փաստերի մեջ խորանալո կարիք չեմ տեսնում :
Թերևս վերջին հանգամանքը ցանկանում եմ, որ երբեք չմոռանաք՝ հայ մարդը որքան էլ, որ սփռված է աշխարհով մեկ, միևնույն է՝ ցանկացած ժամանակ, եթե մի պահ անգամ զգում է, որ իր հայրենիքին վտանգ է սպառնում, նա իր ողջ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները բերում է Հայաստան:
Իսկ աշխարհում ապրող հայերիս քանակն ու ֆինանսական ռեսուրսները վտսահ եղեք կբավարարեն թե Ձեր՛, թե Ձեր՛ ժողովրդի հարցերը տեղում լուծելու համար:
Այնպես, որ ինչպես հասկացաք Հայաստանից ապահով տեղ Ձեզ՛ համար չկա:
Հայոց բանակի պահեստազորային,կրտսեր սերժանտ Սուրեն Արեենց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին