▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազգուրացներ», «պառակտիչներ», «դավաճաններ», «անամոթներ»․ Մարդիկ՝ Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսներին

***

Տիրադավ հոգևորականները Գայանե վանքից եկան Մայր աթոռի մոտ և փորձեցին 2 բարձրախոսով ինչ–որ բան ասել, բայց հավաքվածներն այնպես էին վանկարկում` Վեհափա՜ռ, որ նրանց խոսքը լսելի չէր

Մարդիկ, երբ տեսան Նավասարդ Կճոյանին և մյուս եպիսկոպոսներին, սկսեցին վանկարկել` «Հուդա, Հուդա, ամոթ, ամոթ»։


***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարմություն ցուցաբերած արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյաննը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրան ուղեկցող ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք ուժգին հրմշտոց առաջացնելով ուղևորվեցին Մայր աթոռի ներսը: Հավատավոր մարդիկ, սակայն, նրանց ճանապարհը փակեցին, մի քանի րոպե պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվեց: Այս պահին նրանք, հարյուրավոր ոստիկաններով շրջապատված, սպասում են տաճարի մուտքի մոտ: «Ազգուրացներ», «պառակտիչներ», «դավաճաններ», «անամոթներ», նրանց ուղղությամբ գոչում են մարդիկ:

***

10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճառի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,–հայտարարեցին նրանք ու քաղաքացիական հագուստով մարդկանց (ենթադրաբար` առանց համազգեսի ոստիկաններ են) ուղեկցությամբ հեռացան Մայր  աթոռից։
 Հատկանշական է, որ նրանք քայլում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քարոզի հնչյունների ներքո։

Դիտեք նաև՝

«Թուրքական և ադրբեջանական մամուլում ցնծության մեջ են: Փաշազադեի սիրտն ա փառավորվել, Էրդողանի սիրտն ա փառավորվել, Ալիևի սիրտն ա փառավորվել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցքծ այսօրվա իրադարձություններին: «Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին փառավորել, բայց հավատավոր մեր ժողովուրդը կարողացավ շատ ճիշտ, կազմակերպված, խոնարհությամբ, առանց բախումների թույլ չտալ դա»,- հավելել է նա:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ:
Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրեցին ջարդել ի պաշտպանություն Եկեղեցու հանրության աջակցությունը:
Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:
Բայց նրանք չեն նահանջելու, նահանջելու տեղ չունեն էլ: Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին