▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազգային փոքրամասնությունները պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում». Մուրազ Շամոյանը միացել է «Ուժեղ Հայաստանին»

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նախկին ղեկավար, «Խիրատ» մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Ես հավատում եմ, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում։

Մեր երկրի համար այս կարևոր փուլում ես իմ գիտելիքներով, փորձով և կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին՝ համոզմամբ, որ այդ ուժը կարող է դառնալ հանրային համերաշխության, արդարության և ուժեղ պետականության վերականգնման հիմքը Հայաստանում։

Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն․․․»,- ասել է Մուրազ Շամոյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին