▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկների խորհուրդը բաց նամակով պահանջում է ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ վարճապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար
Արամ Թամրազյաինի
ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանին


Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ` Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցնում, ապա` նրան ճանաչելով` հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ:
Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք` բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ:
Նրա` մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է: Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք` ներքո ստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին:
Ռազմի դասշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը և նրա տեղակալը` նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ:
Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը:


Ազատամարտիկների խորհուրդ
21.09.2013

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին