▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսուհետ՝ Արման Սարոյան․․․Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարգալույծ է հռչակվել
Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։

Դիտեք նաև՝

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. Մայր Աթոռ
Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Հետայսու այս զզվելի տեսակին կարող ենք կոչել Արման։
Տիրադավների մեջ ամենաեղկելին դեռ պատասխան պիտի տա պատմության ու սերունդների առջև, բայց առայժմ կարող է հերթով պատասխանել այս հարցերին, որոնք նորից եմ տալիս հրապարակավ.
- ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել` այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,
- ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,
- ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ 《էն աշխարհից հետ եկաք》,
- ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի՝ Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին