▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր բոլորիս են դատել․ սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է»

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներին՝ մասնավորապես ասել է․

«Ինչ-որ խորհրդանշական բան կա․ երեկ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը ստացավ «մարդկային եղբայրության» մրցանակ, Ալիևն էլ է ստանում այդ մրցանակը, հաջորդ իսկ օրը մարդիկ դատապարտվում են ցմահ և 20 տարվա ազատազրկման, և դրանք այն մարդիկ են, ովքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այսինքն՝ միջազգային հանրության կողմից ճանաչված են եղել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որպես լեգետիմ բանակցային սուբեկտներ։ Հիմա Ադրբեջանն այս մարդկանց դատում է։ Այստեղ հարց է առաջանում՝ լավ, ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արդյո՞ք չպիտի լիներ, որ միջազգային հանրության հետ աշխատանք տարվեր, որ այս մարդիկ ի սկզբանե դուս դրվեին այս դատական պրոցեսից, որովհետև այն, ինչի համար նրանք դատվում են մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության 35 տարվա ապրած կյանքի համար է։ Հիմա մենք չենք քննարկում լավ մարդիկ են նրանք, թե վատ, սիրում ենք նրանց, թե՝ չէ, այլ բոլորս ենք սրա մասը, այսօր բոլորիս են դատել 20 տարի և ցմահ ազատազրկման։ Սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է, ՀՀ վերջին 35 տարվա ապրած կյանքը դատել են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին