▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է...

Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։ Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտցավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու եկեղեցու հանդեպ։

Որդիական խոնարհությամբ և առ Աստված գոհաբանությամբ շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը»։

***

Բագրատ և Արշակ Սրբազանների շնորհավորանքը՝ Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առիթով․ «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու Սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն քեզ հետ: Ամեն

Խցակից` եղբայրական սիրով և աղոթքով»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին