▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը` «Հաց բերողի» մահվան պատճառի մասին

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան պատճառին:

Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.

«Դեռ մի քանի ամիս առաջ էի խոսել այս պատմության մասին։

Այսօրվա իշխանության մեջ եղած ամենաանդեմ ու ոչ սկզբունքային քարոզիչներն էին, որ շտապեցին «մեղավոր» նշանակել ինձ՝ մի մասը՝ տգիտության, մյուս մասն՝ անբարոյականության պատճառով։

2017 թվականն էր, ես նախընտրական ցուցակի եռյակում էի ու մասնակցում էի քարոզարշավի՝ հետեւաբար հարմար թիրախ էի՝ մեղավոր նշանակման համար։
Սա ձեր դեմքն է, ձեր բարոյական խեղման անսահմանությունը, ձեր «սկզբունքայնության» այցեքարտը, ձեր դավանած «պրոֆեսիոնալների» անձնագիրը։
Ինչպես իշխանականներն են սիրում ասել՝ այսքանից հետո այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են կամ սրիկա՝ լինեն իրական, ֆեյք թե ֆեյքատեր»։

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի և Արթուր Վանեցյանի  վարած բանակցություների արդյունքում «Սասնա ծռերը» որոշում կայացրեցին վայր դնել զենքերը և հանձնվել ԱԱԾ-ին, Հաց բերողի նկատմամբ ևս մեղադրանք առաջադրվեց. նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, կալանավորվեց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին