▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օրերին ինչ իրավիճակ է Թուրքիայում

Ընկերներիս շատերին հետաքրքրում է նաև թե այս օրերին ինչ իրավիճակ է Թուրքիայում, հատկապես հարավ-արևելյան նահանգներում:

Երկու բառով նկարագրեմ ու նկարներում եղածը երևի էլ ավելի պատկերավոր կարտացոլի իրկան վիճակը: Քանի դեռ Արցախի դեմ ռազմական ոտնձգություններ էր կատարում Ադրբեջանը, Թուրքիան այդ պահին, բոլորի աչքից հեռու, իր հարցերն էր լուծում քրդերի հետ: Իսկ այդ հարցերի լուծման տարբերակը բոլորիս հայտնի է՝ չկա ազգ, չկա խնդիր: Բազմաթիվ քաղաքներ են ավերվել, բազմաթիվ քաղաքներ ՝ մինչև 100 000 բնակչություն ունեցող, լրիվ ամայացել են:

Եթե բնակավայրերում կան ծերեր, սահմանափակ տեղաշարժվելու հնարավորություն ունեցողներ, ապա քաղաքացիական հագուստներով մարդկանց կողմից ենթարկվել են բռնությունների և սպանդի: Իսկ ազգյանական MHP կուսկացության նախագահ Բաշքանի Բահչելին հավաստիացրել է, որ քարը քարի վրա չեն թողնի ով դուրս կգա թուրքի դեմ:

Հիշեցնեմ, որ վերոհիշյալ գործիչը հանդիսանում է նաև MHP-ի ոչ քաղաքական թև թև հանդիսացող ազգայնական «գորշ գայլեր» խմբավորման ղեկավարն ու գլխավոր հրամանատարը:

        

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին