▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ «Հայաստան» համահայկական ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՄԱՆԱՍ

Մինչ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը քաջալերում է իր հոտին նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` լինելով վերջինիս հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամ, Ֆեյսբուքում հարցականի տակ է դրվում տվյալ հիմնադրամի արդյունավետությունը։

Նոր ավարտվեց ֆեյսբուքում իմ արտահայտվելու վրա 24–ժամյա արգելանքը։ Սա այն գինն էր, որը վճարեցի Սիրիահայ օգնության հիմնադրամի ֆեյսբուքյան խմբում (Syrian-Armenian Relief Fund – SARF) տեղադրված` «Քալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հալէպը Կ’այրի, Մինչ Մենք Ջութակ Կը Նուագենք. Սթափութեան Կոչ Համայն Հայութեան» հոդվածի հղման տակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ քննադատական մեկնաբանություն թողնելու համար։

Այլ խնդիրների հետ մեկտեղ իր հոդվածում Սասունյանը նաև անդրադարձել է սիրիահայերի նկատմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տխրալի անզգայնությանը, որն «իր արտայայտութիւնը գտաւ ՙգոհաբանութեան՚ հեռուստամարաթօնի այս տարուայ հասոյթի ընդամէնը 10 տոկոսը անոնց յատկացնելու աններելի որոշման մէջ»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը դեմ արտահայտվեց այդ քննադատությանը` ասելով, որ յուրաքանչյուր նվիրատու ազատ է հատուկ նշել, թե ինչ բարեգործական նախաձեռնության է ցանկանում ուղղել իր գումարը, և որ այդ մակնշված գումարները կավելացվեն ընդհանուր հասույթի 10 տոկոսին, որը նախատեսված է սիրիահայերի օգնության համար։ Ապա քննարկում ծավալվեց Քոթանջյանի և Սասունյանի միջև, ով ասաց, որ հակառակը պետք է լիներ. նվիրատվությունների 100 տոկոսը սիրիահայերի օգնությանը, բացառությամբ այն գումարների, որոնք նվիրատուները հատուկ կուղղորդեն այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը։ Այնուամենայնիվ, Սարգիսը պնդում էր իրենը։ Ինչ–որ մի պահի ես էլ միացա քննարկմանը տեսանյութի հղումով, որտեղ երևում է, թե ինչպես է Սարգիսը սովորաբար արձգանքում իր ներկայացրած կազմակերպության վերաբերյալ ցանկացած քննադատոթյուններին. բացարձակ ժխտողականություն: Ահա իմ մեկնաբանությունը.

I get what you are saying loud and clear, Harut. The problem is that Sarkis and the people in Armenia who control the Hayastan All-Armenian Fund don’t want to get it. A clear example of what you have just faced in Sarkis’ comments can be found at HERE

(Ինձ համար շատ պարզ ու հասկանալի է, թե ինչ ես ուզում ասել, Հարութ։ Խնդիրն այն է, որ Սարգիսն ու այն մարդիկ, ովքեր վերահսկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը չեն ուզում դա հասկանալ։ Այն, ինչ դու տեսար Սարգիսի մակնաբանություններում, դրա պարզ օրինակը կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ

Մեկնաբանությունում ներառված տեսանյութը 2011 թ. գոհաբանության օրը տեղի ունեցած հեռուստամարաթոնից երեք օր առաջ Լոս Անջելեսի AABC հեռուստաալիքով հանգուցյալ Արմեն Դիլանյան «Հերթափոխ» հեռուստահաղորդման ուղիղ եթերով թողարկված հեռուստահարցազրույցն է, որի հյուրերն էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան և Սարգիս Քոթանջյան։ Այս տեսագրությունում հիմնադրամի այս երկու գործադիր ղեկավարները փորձում են հայտնել պատճառներ, թե ինչու իրենցից մեկը` Արա Վարդանյանը ետ կանգնեց հիմնադրամի կարևոր խնդիրների մասին իմ հետ բանավիճելու իր իսկ նետած մարտահրավերից (տես` «Բանավիճե՞լ, թե չբանավիճել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ»)։ Այդ խնդիրները մանրամասն վերլուծված են «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ծավալուն ուղեցույցում։ Պատճառաբանելիս` նրանք վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին իմ հասցեին և աբսուրդ հայտարարություն արեցին, որ «բացարձակապես ոչ մի ճշմարտություն» չկա այդ ուսումնասիրության մեջ։

Այնուամենայնիվ, իմ այդ մեկնաբանությունը շուտով ջնջվեց, և քիչ անց կրկին ջնջվեց, երբ այն կրկին մուտքագրեցի։ Ինչքան վերամուտքագրում էի այդ մեկնաբանությունը, այդքան ինչ–որ մեկը ջնջում էր։ Կապվեցի SARF խմբի կայքավարների (ադմինների)` Միրո Խանզադյանի և Sarf Hantsnakhump-ի հետ (ով հրաժարվեց ներկայանալ), սակայն նրանք ասացին, որ մեկնաբանությունս չեն ջնջել և չգիտեն, թե ով կարող է ջնջած լինել։ Ուրիշ ո՞վ ունի ֆեյսբուքյան խմբում մեկնաբանություն ջնջելու իրավասություն, եթե ոչ կայքավարները կամ այլք` իրենց թույլտվությամբ։ Ամեն դեպքում, այդ մրցավազքը ի վերջո ավարտվեց Ֆեյսբուքի ղեկավարության կողմից իմ գործունեության վրա արգելանք դնելով։

Ես ստիպված էի մի շարք ֆեյսբուքյան անվտանգության ստուգումներ անցնել պարզապես իմ հաշիվը մուտք գործելու համար։ Եվ երբ դա ինձ հաջողվեց ստացա հետևյալ ծանուցումը. «Մենք հեռացրել ենք Ձեր մուտքագրած բովանդակությունը։ Հետևյալ բովանդակությունը, որը դուք մուտքագրել եք կամ որի կայքավարն եք հանդիսանում, մենք հեռացրել ենք այն պատճառով, որ խախտում է Ֆեյսբուքի «Իրավունքներ և պատասխանատվություններ» հայտարարության դրույթները։ Տվյալ բովանդակությունը վերոնշյալ մեկնաբանությունս է.

Պարզ չէ արդյոք իմ գործունեության արգելանքը կրկնակի փոստեր արգելափակելու համար ծրագրված ֆեյսբուքյան որոշակի ալգորիթմի, թե՞ SARF խմբի կայքավարների բողոքի հետևանք է։ Ու թեև անհերքելի չէ, որ տվյալ բովանդակությունում նշված մադիկ, մասնավորապես` Սարգիս Քոթանջյանն ու «այն մարդիկ, ովքեր վերահսկում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը» բողոքել են Ֆեյսբուքի ղեկավարությանը, սակայն ակնհայտ է, որ նրանց ձեռք է տալիս իմ ֆեյսբուքյան գործունեության ժամանակավոր արգելանքը։ Եվ եթե արգելանքն իրոք բազմակի փոստեր մուտքագրելու հետևանք է, ապա պետք է հստակեցնեմ, որ արածս ոչ թե սփամինգ էր (spamming), այլ խոսքիս ազատությունը պաշտպանելու շարունակական ջանքեր էին` ուղղված Սիրիահայերի օգնության ֆոնդի ֆեյսբուքյան խմբում գրաքննության բազմակի կիրառման դեմ։

Որոշեցի վերոնշյալ ամբողջական հարցազրույցից մի կտոր առանձնացնել և ներկայացնել հանրությանն անգլերեն լուսագրերով, որպեսզի տեսնեն ոչ կոմպետենտության դրսևորման մի օրինակ այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարում են աշխարհի խոշորագույն հայկական բարեգործական կազմակերպությունը։

Հեղինակ` ԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐԸ` thetruthmustbetold.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին