▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ինչ չհաջողվեց Սահակաշվիլուն, հաջողվեց մեր Սաշիկին...

Ինտելեկտուալ և ժողովրդի մասին մտածող Սաշիկը

Չգիտեմ ինչքանով եք դժգոհ կամ գոհ մեր իշխանություններից, բայց էս մարդիկ երբեմն լավ բաներ անում են մեզ համար: Ու թող պապանձվեն բոլոր նրանց լեզուները, ովքեր սովորել են ասել, որ վրացիներն ու ադրբեջանցիները մեզնից ամեն ինչով առաջ են: Միայն փորձեք համեմատել մեր երթևեկությունն ու մեր հարևանների երթևեկությունը: Տարբերությունն ակնհայտ է կարծում եմ: Վրացական նորագույն նավառոդկաներով հագեցած ոստիկանությունը էդպես էլ չի կարողանում հասնել նրան, որ վրացիք մի քիչ նորմալ վարեն: Ու ինչքան էլ ոստիկան լցնեն փողոցները ու հինգ հարկանի ոստիկանության շենքեր կառուցեն, մեկ է 60 կմ/ժ նախատեսված հատվածում սրանք վարում են 90, 100, 110 ու ավելի: Իսկ մեզ մոտ ամեն տեղ արագաչափեր կան: Ու ոչինչ, որ տուգանքների չափերը շատ են մեծացել, բայց ախր այնքան ուշադիր ենք սկել վարել: Անձամբ ես պատրաստ եմ ամսեկան մի քանի տասնյակ հազար վճարել տեսախցիկներ տեղադրողին ու վստահ լինել, որ տասնյակ կյանքեր փրկվելու են միայն նրա համար, որ վարորդները ուշադիր են քշելու: Փաստորեն այն ինչ չհաջողվեց ամերիկացիքի փորձով ու ռեսուրսներով ռեֆորմացիաներ իրականացնող Սահակաշվիլուն, հաջողվեց մեր Սաշիկին: Ու խնդրում եմ չփորձեք ասել, որ տեսախցիկների տեղադրումից հետո մեր երևեկության բարելավումը չեք նկատել: Հիմա փողոցում պռոծիվով քշող բռաբուսներ կտեսնե՞ք, Աբովյանով 100 կմ/ժ արագությամբ սլացող պոռշեր կտեսնե՞ք: 

Հ.Գ.

Այլ հարց է, որ տեսախցիկների գումարները գնում են, ոչ թե պետական, այլ՝ ընտանեկան բյուջե: Այ այս հարցում միանում եմ ձեր դժգոհություններին:


Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին