|
«Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ամենօրյա մոնիթորինգ ենք անցկացնում հիվանդացության աճի մասով, մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք: Սակայն ունենք հստակ մեթոդ և աշխատանքի գծագրված մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման: Հետմոնիթորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որպեսզի մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը, հնարավորություն տանք, որ դպրոցներում իջնի վարակի թվաքանակը, մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր Հանրապետությունով դասապրոցեսը»,- հավելել է նախարարը: |
«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման». Անահիտ Ավանեսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


