▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ անունն այլևս չեմ ճանաչում ո՛չ որպես ՀՀ-ն ներկայացնող, ո՛չ որպես իմ հայրենակից». Րաֆֆի Հովհաննիսյան

«Եռաբլուր» պանթեոնում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բանակի օրվա վերաբերյալ ուղերձին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Այդ անունն ու այդ խոսքերն այլևս չեմ ճանաչում ո՛չ որպես ՀՀ-ն ներկայացնող, ո՛չ որպես իմ հայրենակից: Նրանք, ովքեր մեզ տարել են դեպի պարտություն, հայրենիքի հանձնում, մեղսակցել թշնամու հետ, քիչ հիմք ունեն որևէ բան ասելու: Մնացածը՝ մենք պետք է դասեր քաղենք ու վիճակ փոխենք»:

Դիտեք նաև՝

Հայաստանի և Արցախի հետ կատարվածի հարցում մեղսակցություն ունեն բոլոր, բայց իրականում ամեն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է. Րաֆֆի Հովհաննիսյան

«ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արևմուտքը․․․ բոլորն ունեն մեղսակցության աստիճանը, և մեր պատմագրությունը դա չի կարող հերքել, բայց այդ ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն էր, հանցակցությունը, գլխավոր հրամանատարի՝ արդեն խոստովանված որոշումը, որ ինքը պետք է տաներ մեր ժողովրդին դեպի պարտություն, որ հեքիաթային, հորինվածքային, իր պատկերացրած հանրապետությունը հառնի։ Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի՝ ըստ օրվա քիմքի, կարելի է նախկինների մասին խոսել, բայց ուրիշներին մեղադրելն այս գործող իշխանության՝ իր վերջին ամիսներն ապրող ապօրինի, առ ոչինչ իշխանության հիմնական աշխատելաոճն է»,- Եռաբլուրում լրագրողներին ասել է  ՀՀ առաջին ԱԳ նախարարը` պատասխանելով Փաշինյանի այսօրվա ուղերձին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին