Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
Արդեն 6-րդ օրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել։ Նրանք հորդորում են լինել միասնական, քանի դեռ քաղաքային իշխանությունները չեն վերանայել թանկացման որոշումը։ *** *** |
«Փետրվարի 1-ից ոչինչ չի փոխվել, նույն 40 րոպեն սպասում ենք, նույն լիքը ավտոբուսները։ Մետրոյի վագոնները փոխվե՞լ են, տրոլեյբուսները փոխվե՞լ են, որ դառել է150 դրամ»,- ասում է ուղեվարձի բոյկոտին միացած քաղաքացին․ «Այդ 50 դրամը ինչ-որ մեկի համար շատ կարևոր է, հացի կեսի գումարն է։ Նույն թանկացնողները ժամանակին այս նույն հարցի համար պայքարում էին, ի՞նչ է փոխվել, իրենք հարստացել են, մենք՝ ոչ։ Գազելների ժամանակ էլ էինք կանգնած, հիմա էլ․ ոչինչ չի փոխվել»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ ավտոբուսում զգուշացրել են՝ գումար չտալ վարորդին, եթե ուզում են՝ անվճար թող երթևեկեն։ *** |
«Ուտելիքիցս պետք է կրճատեմ, որ տրանսպորտով գնամ-գամ»,- ասում է թոշակառու քաղաքացին, ով դեմ է ուղեվարձի թանկացմանը։ «Մենք հո ստրուկներ չենք, մինչև վերջ պայքարելու ենք, 150 դրամը թանկ է, համեստ աշխատավարձով ենք ապրում, ինչպես վճարենք»,- ասում են քաղաքացիները՝ նշելով, որ տրանսպորտի բարեփոխում իրենք չեն տեսնում, անմարդկային պայմաններ են՝ ավտոբուսները միշտ ծանրաբեռնված։ |