▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա՛յ կովի գող, թրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրված. ազատամարտիկը` ԲՀԿ-ական պատգամավորին

ԵԿՄ վարչության անդամ, արմավիրցի ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանն արձագանքել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայտարարությանը. հիշեցնենք, որ  վերջինս ցանկանում էր խորհուրդներ տալ ԵԿՄ-ին:

«Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես' կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել: Դու և քո նմանները, որոնց քամակին, գիտենք' քանի լատկա կա, իրավունք չունեն ոչ միայն խորհուրդ տալ, այլ ընդհանրապես խոսել: Նոր պապա ես ճարել ու սազն առած` Ֆաթուլայի նման գովերգում ես քո նմաններին: Վազգենի անունը տալուց առաջ մտածիր՝ դու և քո նմանները իրավունք ունե՞ք չարաշահելու Վազգենի անունը:

Դուք Վազգենին ի՞նչ եք ճանաչել, Վազգենը երկիր սարքող էր, պետություն սարքող էր, այլ ոչ ձեզ նման երկիր քանդող: Եվ ընդհանրապես, այ կովի գող, դու Վազգենի անունն իրավո՞ւնք ունես տալու, ախր դու ո՞ւր, իրավունքն ո՞ւր, բարոյականությունն ո՞ւր: Դեռ Արամի անունն ես տալիս, այ սև կատու, Արամին վիրավորելով' վիրավորում ես Սպարապետի ծնողներին: Ձեռներդ հեռու Սպարապետից ու Սպարապետի ընտանիքից, այ թուրքի լամուկներ: Երբ Հոկտեմբերյանում վրադ կրակեցին, կատու էիր դառել, ո՞վ թիկունքիդ կանգնեց, ո՞վ քամակդ փրկեց: Ո՞վ չգիտի, որ կատվի վազքը մինչև մարագի դուռն է, զգույշ թակարդը չընկնես, այ սև կատու: Խորհուրդներդ էլ պահիր քո պապաների համար, թրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրվածթրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրված»,-հայտարարել է Նահապետ Թումանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին