▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջի՛կ, որ սիրում ես՝ հավատում ես, որ Ինքը քեզ կանչում ա

Տավուշի մարզի Վարագավան գյուղից (հին անվանումը Հախում) 2կմ հարավ-արևմուտք գտնվող միջնադարյան վանքային Նոր Վարագավանք համալիրում արդեն 10-րդ անգամ նշվեց Վարագա սուրբ խաչի տոնը: Ուխտավորներն այստեղ եկել էին թե՛ Տավուշի մարզից և թե ՀՀ բոլոր շրջաններից:

Մարզում, որտեղ տարիներ շարունակ քրիստոնեությունը զիջել է իր դիրքերը, օրեցօր իրավիճակը փոխվում է: Այս կարծիքին է նաև ASEKOSE.am-ի թղթակցի զրուցակիցներից մեկը՝ տասը տարի անընդմեջ արարողակարգին մասնակցող տատիկը (այսպես նա ցանկացավ ներկայանալ):

«Տասը տարի առաջ նույն արարողակարգն էր, նույն պատարագիչը, սակայն 2-3 հոգի էին հաղորդություն ստանում»,-ասաց տատիկը, ով Երևանից հասել էր հեռավոր Վարագավան գյուղ՝ տոնին մասնակցելու:

Հարցին, թե դժվար չէ՞ այդքան ճանապարհ կտրել-անցնել՝ տատիկը պատասխանեց. «Աղջի՛կ, որ սիրում ես՝ հավատում ես, որ Ինքը քեզ կանչում ա…»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին