▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս»․․․Պարեկների օպերացիայի անունը

Երևանում պարեկներն իրականացրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  գրում է, որ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականարցրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան Երևանում հաճախակի խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենայի մեջ պահում է չթույլատրված իրեր։

«Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիայի արդյունքում Երևանում հայտնաբերվում է ավտոմեքենան և տեղափոխվում Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք։

Զննությամբ՝ ավտոմեքենայում հայտնաբերվում է մահակ և դանակ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25-ամյա Աղասի Ղ․-ն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին