▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաբաբյանը խոստացել էր, որ եթե փոքրիկին Սերժ կոչեն, ընտանիքին տուն է նվիրելու. «ՀԺ»

««Շիրակ կենտրոնը» երեկ հերթական տեսանյութն է տարածել, որտեղ պատմվում է սարսափելի սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի մասին։ Նրանք ապրում են Շիրակի մարզի հեռավոր Եղնաջուր գյուղի մի փոքրիկ ու խոնավ տանը։ Այնքան խոնավ, որ պատերն արդեն բորբոսնել են։ Ընտանիքն 9 հոգուց է կազմված՝ տիկին Սարինեն, դուստրը և որդին՝ իր ընտանիքով։ Որդին 27-ամյա Միքայելը 5 տղա ունի և այժմ սպասում են 6-րդ զավակին։ Ստանում են ընդամենը 55 հազար դրամ սոցիալական նպաստ ու դրանով էլ ստիպված են ապրել։ Միայն թե ընտանիքի մայրը մեր զրույցում ասաց, որ այլևս ի վիճակի չեն, ու հայտարարեց, որ եթե մինչև այս ամսվա վերջ իրենց օգնության ձեռք չմեկնեն, ինքը կբռնի երեխաների ձեռքն ու կանցնի Թուրքիայի սահմանը, որը գյուղից 4 կմ է հեռու։

 

«Թող կրակեն։ Համ հայրենիքի հերոս կլինեմ, համ էլ դավաճան»,– ասում էր նա՝ հավելելով, որ ինքն ազատամարտիկ է։ Տիկին Սարինեն անասուն է ակնկալում, մի փոքր հողակտոր ու մի վագոն-տնակ, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը, որի անդամների մի մասը տարբեր հիվանդություններ ունի, փրկվի այդ քայքայիչ խոնավությունից։
Նա, ի դեպ, պատմեց, որ 2013-ին, երբ պետք է ծնվեր հինգերորդ թոռը, Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը Շիրակում Էր։ Հանդիպել են, զրուցել։ Միքայելը նրան ասել է, որ ցանկանում է որդուն Սերժ անունով կնքել։ Սարգսյանն ասել է, թե ուրախ կլինի։ Իսկ Աշոտ Աղաբաբյանն ավելի է ոգևորվել ու խոստացել, որ եթե փոքրիկին Սերժ կոչեն, ինքը նրանց տուն է նվիրելու։ Երեխայի անունը Սերժ է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին