▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների հարազատները հայտարարում են, որ դիմելու են կտրուկ միջոցների՝ մինչեւ անգամ նստացույց են սկսելու.galatv.am

galatv.am-ը գրում է.Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է ուղիղ 40 օր: Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Նրանց տան դիմաց հավաքվել են բոլոր հարազատներն ու բարեկամները, գյումրեցիներ, ովքեր դարձյալ նշում են, որ սարսափելի ոճրագործությունից 40 օր անց էլ անպատասխան են մնացել բոլոր հարցերը՝ ինչո՞ւ հենց նրանց, ինչպե՞ս եւ վերջապես արդյո՞ք հենց ձերբակալված զինծառայողը, ում մեղադրանք  են առաջադրել մի ամբողջ ընտանիքի ոչնչացնելու համար:

Ավետիսյանների հարազատները, ովքեր 40 օր անց արդեն սթափ են նայում իրադարձություններին, դատապարտում են ՀՀ իշխանությունների գործելաոճն ու անտարբերությունը:

Հատկապես ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:

«Մենք ամեն քայլի դիմելու ենք, որ աշխարհով խայտառակ լինեն, գնալու ենք  նստացույցի՝ հենց նախագահականի դիմաց…ասենք ո՞ւր է այնտեղ նախագահ, որ նույնիսկ սգո օր չհայտարարեց, երբ մի ամբողջ գերդաստան ոչնչացրել են…մենք ժամանակ ենք տալիս, եւս մի քանի օր եւ հետո նոր մեր գործողությունները կտեսնեք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են Ավետիսյանների հարազատները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին