▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակում ԱՄՆ-ից ժամանած տղամարդը, դանակի բազմակի հարվածներով, սպանել է իր մորաքրոջը

Մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի. գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։

Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։

Իրավապահները պարզում են կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը՝ Երևանի հյուրանոցային համալիրներից մեկը։ Հենց հյուրանոցում ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին։

Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա գնացել է Աշտարակ, մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին