▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասրյանը` Պետրոսին, տարիների ընթացքում կարժանանաս հայ ժողովրդի մեծագույն արհամարհանքին

Որպես նախաբան, ցավում եմ պրոֆեսիոնալ լրատվադաշտում գործունեություն ծավալող, քծնողի հոգեբանությամբ ապրող Պետրոս Ղազարյանի «Խաչիկ Ասրյանը Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը» հոդվածի համար:

Իմ գիտակցական կյանքում միշտ առաջնորդվել եմ մեծ հավատքով առ Աստված, իմ մեծանուն նախնիների շիրիմների առջև խոնարհվելու գաղափարախոսությամբ, միաժամանակ նրանց գերազանցելու գաղափարներով, ինչպես նաև հայրենասիրությամբ ապրելով, ինչը դժբախտաբար օտարածին է պետրոսների պես մարդկանց համար: Ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը`շրջապատված թշնամի պետություններով, ստիպում է մեզ ոչ միայն ամեն օր ապրել մեծանուն զորավար Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոնության գաղափարախոսությամբ, այլև ամեն վայրկյան մեր նախնիների ստեղծագործությունները գերազանցելով կերտել մեծ և հզոր Հայաստան:

Պետրո´ս, քո խոսքերից դժբախտաբար հասկացա, որ դու ընդհանրապես կապ չունես մեծանուն զորավար Նժդեհի ո´չ ուսմունքի, առավել ևս ո´չ էլ նրա արտահայտած մտքերի հետ: Այլապես, իսկույն կհասկանայիր, որ Նժդեհը երբեք չի արտաբերել այս կարգախոսը, որը վերաբերում է եռամիասնության արժեքային համակարգին: Դա բացառապես իմ հեղինակած և «Հայոց Արծիվների» որդեգրած կարգախոսն է:

Ի տարբերություն շատերի, բարեբախտաբար, իմ անունից հնչեցվող կոչերն ու կարգախոսները, այդ թվում «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը բացարձակապես իմ ուղեղում ծնված մտքեր են, որոնք ձևավորվել են 20-ամյա իմ հայրենանվեր գործունեության ընթացքում` կազմակերպելով 2500-ից ավելի պետականամետ միջոցառումներ:

Խորհուրդ եմ տալիս քեզ` Պետրո´ս, չվարկաբեկել մեծանուն նախնիների անգնահատելի և պատմական մեծ նշանակություն ունեցած գործողությունները: Փոխարենը, Պետրո´ս, քո ապրած կյանքից 1 օր տրամադրիր զորամասում ծառայող զինվորին, սահմանագծի մարտական հենակետը, ինչպես նաև քո ընտանիքի անդորրը անձնուրաց պաշտպանող անկոտրում հայ սպային այցելելուն, և վերջապես 1 անգամ գոնե այցելիր սահմանամերձ համայնք, զգա գյուղացու մարտունակ ոգին, որը միշտ էլ ապրում է եռամիասնության արժեքային համակարգով: Այլապես, Պետրո´ս, տարիների ընթացքում կարժանանաս քո ընտանիքի, քո հարազատների, հայ ժողովրդի մեծագույն արհամարհանքին:

 

 

Խաչիկ Ասրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին