▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը ինձ դեռ պատասխան կտա. Նիկոլ Փաշինյան

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արել էր այսպիսի հայտարարություն.

«Ողջունում եմ, օրինակ, Նիկոլի մոտեցումը, որովհետեւ ինքը ունի նման առիթ՝ նման բան անելու, ինչը չունի, օրինակ, Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու Մարտի 1-ի հրապարակում: Կամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին, ամեն մարդ իրա տանը»:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում  պատասխանել է Աշոտյանի այս հայտարարությանը.

«Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ եւ ինչի առիթ՝ ոչ:

Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:

Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին եւ ներկա բոսերի հետ»:

 

Հայկական Ժամանակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին