▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշես Գեղամյանն` Անվտանգության խորհրդի քարտուղա՞ր. «ՀԺ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում կարծես թե պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Մեր թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. «Թող խոսեն, ո՞ւմ ենք խանգարում կամ վնասում»: Ճշտող հարցին փաստորեն ոչ հերքում եք, ոչ հաստատում, նա պատասխանել է. «Ոչ հերքելու, ոչ հաստատելու բան եք ասում: Որը բարին է, թող այն էլ կատարվի: Որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել»:

 

Ինչ վերաբերում է Գեղամյանի փոխարեն Աժ գալու հավակնորդներին, ապա պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին