▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշես Գեղամյանը նեղվում է, երբ իրեն «դհոլ» են ասում

Արտաշես Գեղամյանը կրկին խոսել է, և կրկին անդրադարձել «դհոլի» թեմային, ավելի ճիշտ, սկզբից լավ նեղվել է որ իրեն այդպես են ասում, ապա ուրիշներին խորհուրդ է տվել հանկարծ դհոլ չդառնալ: Մի լավ ծիծաղեցի՞ք…

Եվ իսկապես, ինչպես կարելի է չծիծաղել նման հորդորի վրա, երբ մարդը բառացիորեն, անկեղծորեն ուրիշներին խորհուրդ է տալիս չնմանվել իրեն, քանի որ բոլորի մոտ էլ նույն ասոցացիաներն են Գեղամյանի մասով: Ինչպես  «Партия-Ленин»-ի դեպքում, ասում ենք «Գեղամյան»հասկանում ենք «դհոլ», ասում ենք «դհոլ» հասկանում ենք «Գեղամյան»:

Իսկ ինչ վերաբերում է «դհոլ» բառից երկրորդ անգամ նեղվելուն (առաջին անգամը եղել էր ԱԺ ամբիոնից), ապա բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր անձ ինքն է կռում իր ճակատագիրն ու կյանքը, ինքն է վաստակում իր բնորոշումներ: Զավեշտը այն է, որ նույն Գեղամյանը, որը խիստ նեղվում է «դհոլ» արտահայտությունից, այսօր հանգրվանել և իրեն շատ հարմարավետ է զգում հենց այն կուսակցությունում, որի ղեկավարի կողմից արժանացել էր նամն բոնորոշման: Էլ ի ՞նչ ասես այս մարդու մասին, էլ ի ՞նչ անուն տաս նրան.

Ինչպես ասում են, յուրաքանչյուրը արժանի է այն ասոցացիաներին, որոնք իր դեպքում գործում են, և մեղադրել այս դեպքւոմ յուրաքանչյուրը կարող է միայն ինքն իրեն, և երբեք ուրիշներին:
Ուստի Գեղամյանին մնում է հորդորել միայն լռել և գոնե այս կերպով փոքր-ինչ մոռացնել իր «դհոլությունը», այլապես, ամեն անգամ հոխորտանքներ հնչեցնելով, ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին թե ով է ինքը և ինչի հետ է ասոցացվում:

Արտակ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին