▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի քրոնիկոնը. Այսօր

ASEKOSE.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է արտագաղթում բնակիչների հերթական խմբաքանակը` վրացական պետհամարանիշի ավտոբուսով:

Երկիրը հիմնականում լքում ենք Բագրատաշենի անցակետով: Հիշեցնենք, որ 2012թ. Բագրատաշենով արտագաղթածների թիվը կազմել է 26 հազար 961, իսկ այս տարի այն կտրուկ աճել է` դառնալով 60 հազար 82

Նշենք, որ համաձայն Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակման` այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 118 693 ՀՀ քաղաքացի, ժամանել՝ 996 492 քաղաքացի։

Փաստորեն, որ այս տարի արտագաղթածների թիվը 2012թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշի համեմատ ավելացել է 12 հազար 786-ով. նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից հեռացել ու չէր վերադարձել 109 հազար 405 ՀՀ քաղաքացի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին