▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Զախարյանն իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը»  հաղթել է «Կադիսին» 2-0 հաշվով։

Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացել է կիսապաշտպան Միկել Մերինոն։  66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, երկու րոպե անց նա իր առաջին գոլը խփեց  իսպանական ակումբի կազմում։ 

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Ռեալ Սոսյեդադն» ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Կադիսը» 22 միավորով 18-րդ տեղում է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին