▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր բառամթերքի համար

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա «պոռթկումը» հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին: 

Կարծում եմ, Ա. Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար:

Արմեն Աշոտյան

Հիշեցնենք, որ այսօր` Աժ-ում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանի կողմից  օրերս լրագրողների հետ զրույցում արված`«Ղալաթ են անում» արտահայտությանը` ասել է.

«Ըստ էության վիրավորում է Ազգային ժողովին: Հետո փորձել է բացատրել, թե«ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝.«Ղալաթ ես անում այ չաթլա՞խ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին