▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Հովհաննիսյանի եվրոպական համերգային շրջագայությունում կրճատումներ են եղել

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը պատրաստվում էր  մենահամերգ ունենալ եվրոպական 7 քաղաքներում նախատեսված 7 համերգներից կայանալու է ընդամենը 4-ը:

Լուրի իսկությունը ճշտելու համար, Asekose.am-ի թղթակիցը  խոսել է Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ:

«Արման Հովհաննիսյանը միշտ սիրով պատրաստ է հայ երգարվեստը ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կան հայեր և այլազգիներ, ովքեր սիրում են հայ երգը լսել Արմանի կատարմամբ: Արդեն կա պաշտոնական պայմանավորվածություն, որ պարտադիր տեղի են ունենալու Ամստերդամի և Փարիզի համերգները, որոնցից ստացված եկամուտը տրամադրվելու է սիրիահայերի օգնության ֆոնդին»:

Իսկ ինչ վերաբերվում է մնացյալ երկրներում ելույթ ունենալուն, Լուսինե Արշակյանը նշել է, որ դրանք ուղղակի ցանկալի խոսակցություններ են եղել, հստակ որևէ պայմանավորվածություն չի եղել Արման Հովհաննիսյանի հետ:

«Մենք չենք կարող ասել, որ համերգները չեղյալ են հայտարարվել, որովհետև համերգը չեղյալ է հայտարարվում այն ժամանակ, երբ կա դրա գովազդը, իսկ այս դեպքում տվյալ երկրներում որևէ գովազդ չի եղել: Մենք գիտենք Արմանի` որպես երգիչ ամեն տեղ լիարժեք ներկայանալու հատկությունը, իսկ այդ ամեն ինչի համար պետք է, որ կազմակերպիչները շատ ռեալ ու կազմակերպված աշխատանք ներկայացնեն, որը տարբեր պատճառներով, տարբեր հանգամանքներով չի եղել: Դրանք կազմակերպչական հարցեր են եղել, որոնք չեն հասցվել այն մակարդակի, որ երգիչը տվյալ երկրում արժանվույնս ներկայանա»:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ այդ խոսակցություններին ընթացք չի տրվել, Լուսինե Արշակյանը պատասխանել է.

«Մենք սիրով համաձայնվում ենք ցանկացած լուրջ առաջարկի: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր խոսում են Արման Հովհաննիսյանի անունից, որ կլինի համերգ, դա պետք է լուրջ ու պաշտոնական բնույթ կրի»:

Իսկ արդեն զրույցի վերջում Լուսինեն եզրափակել է.

«Մի խոսքով, եվրոպական մյուս երկրներում տեղի ունեցող համերգները չեն համապատասխանում իրականությանը»:

 

Հեղինակ`

Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին