▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․

«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։

Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։

Շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։

Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին