▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 12 երկիր հրաժարվել է Եվրատեսիլ 2014-ից

Արդեն 12 երկիր է հրաժարվել Եվրատեսիլ 2014-ի մասնակցությունից:

Հիշեցնենք, որ ամենից առաջ այդ մասին հայտարարեցին  Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը`պատճառաբանելով, որ իրեց երկրներում հետաքրքրությունը այդ մրցույթի հանդեպ բավականին նվազել է:

Հետո Եվրատեսիլից հրաժարվեց  Բուլղարիան` պատճառաբանելով ֆինանսական խնդիրները:

Արդեն հայտնի է նաև, որ Կիպրոսը չի մասնակցի Եվրատեսիլին, քանի որ երկրում ճգնաժամ է:

Թուրքիան նույնպես հրաժարվել է իր ներկայացուցիչն ունենալ Եվրատեսիլ 2014-ում:

Բոսնիա և Հերցեգովինան չի կարողացել մրցույթին մասնակցելու համար  հովանավոր գտնել,  նույն`ֆինանսական խնդրի առաջ է կանգնած Սերբիան: 

Իսկ Մոնակոն ու Մարոկոն ավելի վաղ էին հրաժարվել մրցույթից:

Հիշեցնենք որ, Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում ներկայացնելու է Արամ Mp3-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին