▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան շարժումը պետք է վերսկսել...

Արցախյան պայքարի հիմքում ընկած էր Հայաստանին միանալու գաղափարը:
Մինչ կհայտարարվեր, որ Խորհրդային միությունը այլևս գոյություն չունի, արցախցիք որոշեցին դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ կազմից և միանալ Հայաստանի ԽՍՀ-ին: 
1991 թ.-ի հանրաքվեով Ղարաբաղը հայտարարվեց անկախ հանրապետություն և պատերազմը թույլ չտվեց, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին: Այդ գործընթացը կիսատ մնաց և պետք է ավարտին հասցնել պայքարի, պատերազմի, թափված արյան և մինչ օրս ՀՀ կողմից իրականացվող պարտավորությունների հիմքում ընկած բուն նպատակը:
Որպեսզի Ադրբեջանը մեկընդմիշտ հասկանա, որ Արցախը իրենը չի լինելու, որպեսզի նազարբաևները իրենց ավելնորդություններ թույլ չտան, որպեսզի Հայաստանը լիիրավ ներկայացնի Արցախը միջազգային կառույցներում՝ այդ թվում ԵվրԱզԵս-ում և ՀԱՊԿ-ում, որպեսզի որոշ տխմարներ չառանձնացնեն Հայաստանն ու Արցախը, իսկ արցախցուն էլ տան նոր էթնոսի կարգավիճակ, ապա Արցախը պետք է միանա Հայաստանին, ինչպես էլ ծրագրավորած էր ի սկզբանե:
Դա կարող է լինել շատ հանգիստ և օրինական ճանապարհով:
1991 թ.-ին Արցախը օրինական ճանապարհով՝ հանրաքվեով, անկախություն ձեռք բերեց: Հայաստանի շնորհիվ և աջակցությամբ 24 տարիների ընթացքում գործեց որպես անկախ պետություն, իսկ հիմա էլ հանրաքվեով պետք է որոշի միանալ Հայաստանին: Հայաստանն էլ իր հերթին հանրաքվեով ընդունում է Արցախը իր կազմում:
Այսքանից հետո բոլոր հակասություններն ու տարաձայնությունները դուրս կգան:
Սա պետք է պահանջեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը: 
Ի վերջո, դա՞ չէինք ուզում: 
Ուրեմն դա էլ պետք է ստանանք:
Արցախյան շարժումը պետք է վերսկսել և ավարտին հասցնել:

 

Արման Մուշեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին