Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել։
Այս մասին գրում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններին: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 16։30-ի սահմաններում։ Տեղեկությունների համաձայն 1990 թվականին ծնված պայմանագրային զինծառայողը անտառից վերադարձել է տուն, սակայն ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է և մահացել է։ Նախնական վարկածով 30-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ արձանագրվել է ինֆարկտ։
Մահացած պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր ուներ երկու երեխա։ Արցախի ՊԲ-ում զինծառայողը 2010 թվականին էր անցել ծառայության։ նա Ասկերանի շրջանից էր։