▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ՊԲ-ն լուրջ հակահարված է հասցրել թշնամուն․ հրապարակվել է ոչնչացված 80 ադրբեջանցու անուն

Արցախի հանրապետության պաշտպանության բանակը լուրջ հակահարված է տվել թշնամուն՝ իր երկրի սահմաններն ու բնակչությանը պաշտպանելու համար։

Ադրբեջանի իշխանությունները դեռևս թաքցնում են ոչնչացված ադրբեջանցիների տվյալները, սակայն ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն կարողացել են նույնականացնել և հրապարակել ոչնչացված 80 ադրբեջանցու անուն։ Ամենայն հավանականությամբ՝ մահացածների թիվն ավելի մեծ է։

Նշենք, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարբեր տեսանյութեր և տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ ադրբեջանական պատկան մարմիններն անգամ ոչնչացված ադրբեջանցիներից մեկի ընտանիքի անդամներին չեն հանձնել մարմինը, փոխարենը, դագաղում եղել են ավազով լցված պարկեր, ինչն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը։

Աղբյուր` Փաստինֆո

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին