▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը 

Արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը 

«Հեղաշրջման մասով ուզում եմ մի դեպք պատմել, թող հայ հանրությունը իմանա և ինքնուրույն եզրահանգումներ անի։

Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ 

Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։

Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Նա վերցրեց հեռախոսը․

– Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։

Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

– Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանը ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։

Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանն ինձ ասաց․

– Չնայած նախագահ չեմ, մեկ ա՝ էլի ինձ հետ ա ճշտումներ անում։

Հիմա հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը։

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին