▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ օդանավակայանում Աշոտ Փաշինյանի լուսանկարի մասին

Թարմացված․ Վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը ֆոյսբուքի իր էջում գրել է. «Ենթադրաբար հունվարին Սոֆիայում եւ Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։

Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։

Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։

Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։

Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։ Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։

Ցուցահանդեսը որը տեղի կունենա ի դեպ կներառի "հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք" խճանկարների շարքը որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը»։

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ
Քանի որ ֆեյքերը ակտիվացել են, հրապարակեմ այս պահի ֆեյքերի ցանկը: Խնդրում եմ, լայնորեն տարածել, որ մեր հասարակությունը չապակողմնորոշվի:
Վարչապետի ամբողջ ընտանիքը լքել է Հայաստանը:
Կատարյալ կեղծիք: Վարչապետի ընտանիքից որդին գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս ամսից:

Հինգ օրից, երբ վերադառնա, հասկանալի չէ, թե ֆեյքի հեղինակներն էլ ինչ են ասելու: Երկրի ղեկավարի որդին երկիրը լքելու նպատակ ունենալու դեպքում տարածված լուսանկարում բոլորի հետ հերթ չէր կանգնի, այլ դա կիրականացվեր ֆեյքատերերին ծանոթ «փախչելու» հազար ու մի մեթոդով:
Երևանն ու Բաքուն համագործակցել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ:
Տխմարություն, մեծ սուտ, որը արժանի է միայն ֆիքսելու՝ հերթական ֆեյքն է:
Հայաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին գալ Հայաստան:
Քիչ առաջ այս ֆեյքն էլ հօդս ցնդեց, քանի որ կառավարությունը Կոռնիձորում կազմակերպած կենտրոնում ընդունել է բոլոր ցանկացողներին, և հիմա իրականացվում է նրանց տեղավորման գործընթացը:
Լեռնային Ղարաբաղի ԱԺ դաշնակցական ձախողած ղեկավարը հայտարարել է, որ վարչապետը նախօրոք ծանոթացել է ԼՂ ԱԽ ընդունած զինադադարի հայտարարության տեքստին:
Բացարձակ սուտ: Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին ՀՀ-ն տեղեկություններ չի ունեցել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին