▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ լեռան շրջակայքում մեծ թվով թռչող ափսեներ են երեւացել

Թուրքիայի Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայք) երեւացել են մեծ թվով թռչող ափսեներ։

Ըստ Hurriyet-ի, Աղրը նահանգի հարավային հատվածում կեսօրին մոտ երեւացել են սպիտակ փայլուն թռչող անհայտ մարմիններ, որոնք արագ տեղաշարժվել են երկնքում եւ մի որոշ ժամանակ անց կապույտ հետագիծ թողնելով անհետացել։ Թռչող ափսեները լուսանկարվել եւ ուղարկվել են ուսումնասիրության։

Աստղագիտության եւ ՉԹՕ-ների հետազոտության կենտրոնի նախագահ Հաքթան Աքդողանը հայտարարել է, որ   լուսանկարները ֆոտոմոնտաժ չեն, իսկ նրանցում առկա անհայտ մարմինները դասակարգվում են որպես ՉԹՕ (Չբացահայտված թռչող օբյեկտ):

Աղբյուր` news.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին